- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Դեկտեմբերի 26-ին Սիսիանի մշակույթի կենտրոնում կայացավ Աղվան Մինասյանի անվան մանկապատանական ստեղծագործության կենտրոնի, այդ թվում նաև արվեստի դպրոցի պարի խմբերի տարեվերջյան համերգը:
Ծրագրում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի բազմաոճ գեղեցիկ պարեր: Հանդիսատեսի դատին հանձնվեցին պարուսույցներ Վիլիկ Կարապետյանի, Կարինե Մկրտչյանի, Գագիկ Իսկանդարյանի և Նարեկ Հայրապետյանի պարային բեմադրությունները: Բուռն ծափողջյունները վկայեցին՝ համերգը կայացած էր, պարարվեստը Սիսիանում եղել և մնում է իր բարձր դիրքերում:




Add comment
1