Main content

83871793 1520546388110049 1918519718839320576 oՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը Սիսիանում վերածվեց մեծ տոնախմբության: Օրը սկսվեց համայնքապետարանի և Սիսիանի N զորամասի համատեղ կազմակերպած միջոցառումով, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, 4-րդ զորամիավորման հրամանատար Արտակ Բուդաղյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ազատամարտիկներ, զինծառայողներ:

84324013 1520546154776739 5703404806001917952 o Հետախուզական վաշտի ցուցադրական ելույթից հետո հյուրերը և հարյուրավոր սիսիանցիներ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ, Սիսիակ Նահապետի անվան հրապարակից երթով շարժվեցին դեպի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհելու նրանց շիրիմներին: 83727682 1520551408109547 8563027141581602816 oՊանթեոնում հոգևոր հայրերի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, խնկարկվեց հերոս նահատակների հիշատակը: 84745018 1520551278109560 4557009873568530432 oՄիջոցառումը շարունակվեց «Քառասուն աղբյուր» հուշարձանի մոտ՝ Սիսիանի երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի և «Որոտնա» ազգային երգ ու պարի համույթի ելույթներով: Իսկ Սիսիակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել էր ռազմական տեխնիկայի ցուցադրություն, զինվորական ճաշի համտեսում:83347446 1520547961443225 6982571209212821504 o
Տոնական օրվա առթիվ, ի թիվս Հայաստանի հինգ քաղաքների, ՀՀ ՊՆ կողմից Սիսիանի մշակույթի կենտրոնում ևս կազմակերպվել էր տոնական համերգ, որին ներկա էին նաև նախարարներ, ԱԺ պատգամավորներ:83911366 1520551888109499 6026084006733283328 o
Իրենց շնորհավորական ուղերձները հղեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԶՈՒ 4-րդ զորամիավորման հրամանատար Արտակ Բուդաղյանը: Գեղարվեստական ելույթներով հանդես եկան հայտնի երգիչներ, Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի պարի խումբը և «Որոտնա» համույթը:84308833 1520553134776041 4406664105285386240 o82957492 1520552678109420 5564452349004480512 o
Միջոցառման բոլոր լուսանկարները՝ sisian-info#Սիսիանի համայնքապետարան ՖԲ էջում

Add comment


1