Main content

84458259 1534365826728105 2371885888100630528 oՓետրվարի 13-ին Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ:

40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էին հրավիրվել նորապսակ զույգեր, նրանց համար, Տեր Պարգև քահանա Զեյնալյանի ձեռամբ և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ներկայությամբ, կատարվեց օրհնության կարգ: Եկեղեցու կողմից երիտասարդ զույգերը փոքրիկ հուշանվերներ ստացան: Այնուհետև եկեղեցուց Սիսակ Նահապետի անվան հրապարակ բերված կրակով նորպասակ զույգերը վառեցին տոնի խորհրդանիշ խարույկը, շուրջպար բռնեցին և ցատկեցին կրակի վրայով: Երիտասարդներին շնորհավորեց և նվերներ հանձնեց Սիսիանի համայնքի ղեկավարը՝ մաղթելով նրանց նորաստեղծ ընտանիքներին ամրություն և անսպառ սեր: Տոնակատարությանը մասնակցում էին համայնքային ենթակայության մշակութային կառույցները, ինչպես նաև բնակավայրերը: Բացվել էին ազգային ուտեստներով առատ սեղաններ, ձեռագործ աշխատանքներով զարդարված տաղավարներ:
Միջոցառման բոլոր լուսանկարները՝ sisian-info ֆբ էջում

Add comment


1