Main content

TeryanԱյս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 135-ամյակը: Այս առթիվ Սիսիանի գրադարանում կազմակերպվել էր գրական-երաժշտական հոբելյանական ցերեկույթ:

Գրադարանի աշխատակիցները, Սիսիանի հիմնական և ավագ դպրոցների աշակերտները, երաժշտական դպրոցի սաները ներկայացրեցին պոետի կյանքը, նրա մասին մեծերի կողմից գրված մտքերը, տերյանական պոեզիան՝ ասմունքի և երգի տեսքով: Միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ: Ընտրված ձևաչափը հնարավորություն ընձեռեց հանդիսատեսին դառնալու միջոցառման անմիջական մասնակիցը՝ ասմունքելու, երգելու, քննարկելու Տերյանի բանաստեղծական մտածողությունը, տերյանական քնարերգությունը: Միջոցառման ավարտին հանդիսատեսի կատարմամբ հնչեց «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծության հիման վրա գրված երգը:

Add comment


1