Main content

IMG 9994Գիրք նվիրելու օրվա առթիվ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատարակության գրքեր նվիրեց Սիսիանի գրադարանին: Համայնքապետարանի կրթության , մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը գրքերը հանձնեց գրադարանին՝ փոխանցելով նաև համայնքի ղեկավարի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Օրվա առթիվ գրադարանում տոնական միջոցառում էր կազմակերպվել: Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանի աշակերտները, դասղեկ Խոնարհ Գրիգորյանի ղեկավարությամբ, մեծարեցին գիրքն ու կոչ արեցին շատ ընթերցել: Գրադարանի աշխատակցուհիները երեխաների համար գրքին նվիրված հայտնի ասույթներ ընթերցեցին: Նարա Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց դպրոցականների մասնակցությունը գրադարանում կազմակերպված միջոցառումներին, քանի որ այս կերպ նրանց մոտ սեր է արթնանում դեպի գիրքն ու ընթերցանությունը: Նա նշեց նաև, որ հաշվի առնելով ընթերցողների նախասիրությունները, համայնքապետարանի աջակցությամբ, գրադարանը պարբերաբար կհամալրվի նոր գրականությամբ: MG 0028 копия MG 0036 MG 0015

Add comment


1