Main content

IMG 9029Սիսիանի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Աշոտ Ավագյանը ոչ միայն օրինակելի աշակերտ է, այլև մեծ ապագա ունեցող մարզիկ:

Աշոտը զբաղվում է դուքենդո մարտարվեստով, երկու տարվա ընթացքում բավականին հաջողությունների է հասել, մասնակցել է մի շարք առաջնությունների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ: Դուքենդո մարտարվեստը՝ իր բոլոր գաղտնիքներով, հոգեհարազատ է Աշոտին, մեծ ոգևորությամբ փորձում էր ինձ բացատրել է, թե ինչ ասել է դուքենդո: Բառը բաղկացած է «do»՝ «անել, կատարել» և «can»՝ «կարողանալ» արմատներից։ Այն թարգմանաբար նշանակում է «Կարո՛ղ ես, արա՛», այս միտքը Աշոտը ընկալում է նաև որպես կյանքի նշանաբան: Նա գիտի, որ կարո՛ղ է շատ լավ զինվորական դառնալ, գիտի նաև, որ վաղ թե ուշ կարողանալու է սև գոտի  նվաճել: AshotԻր բազում ձեռքբերումների շարքում Աշոտը առանձնացրեց վերջինը՝ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի Երևանի մասնաճյուղի կողմից 2019 թ. մարտին կազմակերպված Երևանի գավաթի մրցաշարը, որտեղ արժանացել է 1-ին կարգի դիպլոմի: Իր հաղթանակների մասին խոսելիս, նա զուգահեռաբար նշում էր նաև եղբոր՝ Արթուրի և ընկերների հաջողությունները նույն սպորտաձևում:  Աշոտը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել իրենց մարզիչին՝ Բաբկեն Մնացականյանին, ով շաբաթական երկու անգամ Երևանից Սիսիան է գալիս՝ տղաների հետ մարզումներ անցկացնելու համար: Աշոտի մայրը՝ Շուշան Մխիթարյանը ևս բոլոր ծնողների անունից երախտագիտություն հայտնեց մարիզչին՝ իրենց տղաների հետ համբերատարությամբ աշխատելու, նրանց մեջ հայրենասիրություն սերմանելու, կամքի ուժ ձևավորելու և տոկուն տղամարդ դաստիարակելու համար:
Աշոտին, նրա ընկերներին և եղբորը՝ Արթուրին, մաղթում ենք նորանոր հաղթանակներ, թող Սիսիանը պատվո՛վ ներկայացնեն ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ միջազգային մրցաշարերում:IMG 9031

Add comment


1