Main content

Փետրվարի 2-ին Սիսիանի մշակույթի կենտրոնում մանկապատանեկան թատերական խումբը ներկայացրեց Լևոն Շանթի «ՀԻն աստվածներ» դրաման: Դահլիճը լեփ լեցուն էր, հանդիսատեսը՝ կլանված: Երեխաները կարողանում էին արևմտահայերեն լեզվական մաքուր առոգանությամբ խաղալ իրենց հանձնարարված դերը: Թեպետ դրաման նման տարիքի երեխաների համար բարդ էր, բայց ընկալելի էր ու հետաքրքիր:

 

Հանդիսատեսը տպավորված էր ոչ միայն ներկայացումից, այլ նաև նրանից, որ Սիսիանում զարգանում է թատերական արվեստը, որի պակասը միշտ ունեցել ենք: <<Սա արևմտահայերեն առաջին ներկայացումն էր և բնույթով ավելի բարդ, բայց երեխաները կարողացան հուզել ներկաներին >>,- իր խոսքում նշեց թատերական խմբի ղեկավար Աննա Հակոբյանը: Սկզբնական շրջանում ավելի կաշկանդված էին, ավելի սահմանափակ, բայց հիմա օր օրի նկատելի է տարբերությունը, նույնիսկ կան երեխաներ, ովքեր առանձնապես չեն փայլում դպրոցում, փոխարենը տպավորիչ խաղում են բեմում՝ երկարածավալ տեքստեր անգիր անելով>>,- ասում էր Աննան: Կարևորն այն է, որ սաները կարողանում են վստահ լինել բեմում, ապրել իրենց հանձնարարված դերը և ապրեցնել հանդիսատեսին, սա թատերական արվեստին հատուկ  ամենաբնորոշ գիծն է: Համոզված ենք, որ այդ սաներից քանիսին դեռևս տեսնելու ենք թատերական բեմարվեստի ամենաբարձր սանդղահարթակին:

Add comment


1