Հուլիսի 11-ին Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի ելույթով եզրափակվեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին նվիրված § Ամերիկյան մշակութային շրջագայություն 2017¦ երկշաբաթյա միջոցառումների շարքը:


Մեր վերջին կանգառը Սիսիան քաղաքն է,- մեզ հետ զրույցում նշեց  ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Ջոն Գոշերթը,- ճանապարհորդել ենք Երևանից Գյումրի, Մեղրիից մինչև Սիսիան, այսօր ավարտում ենք «Ամերիկյան մշակութային շրջագայություն» ծրագիրը, որով նշանավորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը: Շրջագայության ընթացքում ԱՄՆ դեսպանատան գործընկերները, այդ թվում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցները և խաղաղության կորպուսի կամավորները այցելեցին այն կազմակերպություններ և այնհատներին, ում հետ այս 25 տարիների ընթացքում համագործակցել են:,-հավելեց Ջ. Գոշերթը:
Մշակութային շրջագայության ընթացքում, որպես հայ-ամերիկյան բարեկամության խորհրդանիշ, Հայաստանի 7 քաղաքներում հնչեց ջազը, որը լինելով ամերիկյան ինքնատիմ երաժշտական ոճ, տարիների ընթացքում զարգացել և սիրվել է հայերի կողմից: ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Ջոն Գոշերթը  ամփոփելով մշակութային շրջագայությունը, փաստում է, որ ծրագիրը էլ ավելի ամրապնդեց և խորացրեց երկու երկրների միջև եղած հարաբերությունները. Հիասքանչ շրջագայություն էր, գրեթե բոլոր քաղաքներում միջոցառումներից հետո մեզ էին մոտենում մարդիկ և ցանկություն հայտնում՝ ևս մեկ անգամ մասնակցել նմանատիպ նախաձեռնությունների: Անցկացվեցին ընթերցանություններ, կինոցուցադրություններ, վարպետության դասեր, որոնց ընթացքում մեր և հանդիսատեսի միջև կար երկխոսություն:,-իր տպավորություններով կիսվեց  Ջ. Գոշերթը:
Ջազային անկաշկանդ և իմպրովիզներով հարուստ ելևեջներին առանձնահատուկ հմայք հաղորդեց հայկական դուդուկի քաղցրահունչ ձայնը՝ Ջիվան Գասպարյան կրտսերի կատարմամբ:
Օրը ավարտվեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի ամփոփիչ խոսքով և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի շնորհավորական ելույթով: