«Գրանդ» պարային համույթը, գործունեության երկար տարիների ընթացքում,  ապացուցել է իր բարձր պրոֆեսիոնալիզմն ու վաստակել լավագույնների շարքերում լինելու իրավունքը:
2017 թվականը հաղթական  տարի էր համույթի համար՝ բազմաթիվ մրցույթ-փառատոնների մասնակցություն, գրան պրի, առաջին հորիզոնականներ, պատվոգրեր և շնորհակալագրեր:


Փառատոնների շարքում համույթի գեղարվեստական ղեկավարն առանձնացնում է, հատկապես, Հայաստանի ազգային պարարվեստի միության կողմից կազմակերպված «Պարատուն» փաոատոնը, որին մասնակցում են բացառապես փորձառու խմբեր  և «Մինորա» մշակութային կենտրոնի նախաձեռնած «Նազանք-2017» պարի հանրապետական մրցույթ-փառատոնը: Վերջինս անցկացվել է երկու բաժնով՝ ժողովրդական և ժամանակակից պարեր: Գնահատվել է թե՛ կատարումը, և թե՛ բեմադրությունը:  Մրցույթ-փառատոնին «Գրանդ» պարային համույթի 6-ից 8 տարեկան սաները ներկայացրել են  երեք պար՝ գրավելով առաջին հորիզոնականները:
Համույթը սկզբունքորեն մասնակցում է միայն այն փառատոններին, մրցույթներին, որտեղ  գնահատող հանձնաժողովում պարարվեստի առաջատար մասնագետներ են ընդգրկված: Փառատոնների մասնակցությունը կարևոր է թե՛ երեխաների, թե՛ պարուսույցների և թե՛ ծնողների համար: Դրանք սեփական կարողությունները ճիշտ գնահատելու, համեմատվելու և հմտություններ ձեռք բերելու լավ առիթ են:
ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՆԴՐԱԴԱՐՁԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ.