Main content

Դեկտեմբերի 10-ին Երևանում կայացավ «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված « Ձմեռային ռիթմեր» -2017 երաժշտական համերգ-փառատոնը: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Երևանից

և Հայաստանի մարզերից եկած մի շարք պարային համույթներ: Սիսիանը ներկայացնում էին  արվեստի դպրոցի երկրորդից յոթերորդ դասարանների հիսուն սաներ: Պարուսույց Լուսինե Հովհաննիսյանի գլխավորությամբ երեխաները հանդես եկան հինգ պարային համարներով. երկուսը՝ ազատ ոճում, երեքը՝ հայկական ժողովրդական: Փայլուն մասնակցության համար արվեստի դպրոցի սաները փառատոնի կազմակերպիչների կողմից  ստացան անհատական պատվոգրեր և մեդալներ: Երկրորդ և երրորդ դասարանների երեխաների համար օրն առավել հիշարժան էր՝ մեծ բեմում ելույթ ունենալու նրանց առաջին փորձն էր:
«Երեխաների ելույթներից գոհ եմ, գոհ են նաև կազմակերպիչները և ծնողները: Սա «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված երկրորդ փառատոնն էր, որին մենք մասնակցեցինք: Այսօրինակ փառատոնները թեպետ մրցութային չեն, այնուամենայնիվ երեխաների հմտությունների ցուցադրման հրաշալի առիթ են, համեմատության հարթակում ճշգրիտ կարողանում ես գնահատել քո ուժերը, թերություններն ու առավելությունները»- ասում է պարուսույց Լուսինե Հովհաննիսյանը:
Արվեստի դպրոցի սաները տարին կամփոփեն բարձր գնահատականներով՝ հետևում թողնելով բազմաթիվ փառատոններում ունեցած կարևոր հաղթանակները և ձեռքբերումները:

Add comment