Դեկտեմբերի 28-ին կայացավ այդքան սպասված «Ամանորյա խառնաշփոթ» տոնական միջոցառումը: Մասնակիցները մեր քաղաքի ծանոթ դեմքերն էին, ովքեր բեմում փոխվել էին տեղերով և դերերով. երգիչը պարում էր, պարողը՝ երգում, մեկ բառով ասած՝ իրական խառնաշփոթ: Հաղորդավարների պարատականությունները կատարում էին պարուսույցներ Արման Դավթյանը և Ռուզաննա Ղևոնդյանը, մշակույթի կենտրոնի ժողովրդական անսամբլի մեներգիչներ Արամայիս Մանուչարյանը և Սաթիկ Կարապետյանը:

Պարային գեղեցիկ անակնկալ համարներով հանդես եկան ժողգործիքների անսամբլի ղեկավար Հարություն Գրիգորյանը, մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Աննա Հակոբյանը, խմբավար Լուսինե Գասպարյանը, շախմատի դպրոցի ուսուցիչ Վարդան Մովսիսյանը, գեղարվեստի դպրոցի տնօրեն Հովիկ Իսաջանյանը, երաժիշտ Արամ Ծատուրյանը, ժողգործիքների մեներգչուհիներ Անուշ Աղաջանյանը և Սաթիկ Կարապետյանը: Իրենց գեղեցիկ ձայնային տվյալները ցուցադրեցին պարուսույց Ռուզաննա Ղևոնդյանը և Սիսիանի քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը: Քիք-բոքսինգի մարզիչ Դավիթ Համարձումյանի հետ մարտարվեստի հնարքներ ցուցադրեց նրա կինը՝ արվեստագետ Արմինե խաչատրյանը: Մասնակիցների շարքերում էին նաև երաժշտական դպրոցի տնօրեն Ռուբիկ Բարսեղյանը, մշակույթի կենտրոնի ձայնային սարքավորումների օպերատոր Արտուր Մաթևոսյանը, տաղանդաշատ երիտասարդներ Հրաչ Խալաթյանը և Տիգրան Մինասյանը: Ձմեռ պապիկի դերում ժողգործիքների անսամբլի նվագակցող, դհոլահար Իշխան Գրիգորյանն էր: Անմասն չէր մնացել նաև sisian.info կայքի խմբագրակազմը, բեմի շքեղ զարդարանքի հեղինակը օպերատոր Մհեր Մանուչարյանն էր: Միջոցառումն ավարտվեց լրագրող Անի Սիմոնյանի բառերով վերափոխված երգով, որը կատարեցին համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Նարա Հովհաննիսյանը և Հարություն Գրիգորյանը:

 

Add comment