Main content

Հունվարի 13-ին եզրափակվեցին Սիսիանյան ամանորյա միջոցառումները: Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում, համայնքապետարանի նախաձեռնությամբ, հունվարի 6-ին

և 13-ին փոքրիկների համար կազմակերպվեց «Ամանորյա ուրախ հանդես» միջոցառումը՝  կենտրոնի թատերական խմբի,  «Գրանդ» պարային համույթի, մանկական արվեստի դպրոցի և «Սիս» դհոլահարների համույթի երեխաների մասնակցությամբ: Բեմում փոքրիկների շատ սիրելի Ձմեռ Պապն էր,  Ձյունանուշը,  տարվա խորհրդանիշը, ծաղրածուներ ու հեքիաթային այլ հերոսներ: Մասնակիցներն իրենց ուրախ պարերով,  հումորային երկխոսություններով և երաժշտական համարներով օրն իսկապես տոնի վերածեցին՝  հանդիսատեսին պարգևելով ժպիտ և բարձր տրամադրություն:

Add comment