Ապրիլի 7-ին Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի բեմում միայն տղամարդիկ էին: Համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ինքնատիպ միջոցառումով եզրափակվեց կանանց նվիրված մեկամսյակը:

Սիսիանում հայտնի և ճանաչված տղամարդիկ մեկ ժամ անդադար ծիծաղ ու ժպիտ պարգևեցին կանանց: Շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին միացավ նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: