Հուշարձանների պահպանության օրվան ընդառաջ, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Վեոլա Ջուր ընկերության  ՙԱրևելյան՚ գոտու տնօրինության աջակցությամբ, լվացվեցին, մամուռից մաքրվեցին ու նոր շունչ առան Սիսիանի

գրեթե բոլոր ցայտաղբյուրները, մեծ ու փոքր հուշարձանները: Լվացման աշխատանքները կատարվում էին Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցների հսկողությամբ: Մաքրվեցին, տարաբնույթ բովանդակությամբ հայտարարություններից ու նախընտրական պաստառներից ազատվեցին նաև Համո Սահյանի արձանի աջ ու ձախ կողմերում գտնվող բազմաբնակարան շենքերի պատերը, որոնք վերածվել էին գովազդային վահանակների: