Տոնական տրամադրություն, երգ ու պար, լույս ու հավատ. Դարբասում նշում են գյուղի տոնն ու Սուրբ Ստեփանոս եկեղեցու 8-րդ տարեդարձը:

Քրիստոնեական արժեքների ու հոգևոր կյանքի վերադարձն ավետող եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ գործարարներ Ստեփանյան եղբայրների հովանավորությամբ: 2010 թվականի մայիսի 5-ին բացվեցին եկեղեցու դռները և հենց այդ օրն էլ ընտրվեց որպես գյուղի օր: Դարբասում դարեր առաջ գործել են 7 եկեղեցիներ, որոնց ամբողջ զորությունը, Տեր Ընծա քահանա Միրզոյանի կարծիքով, խտացել է նորակառույց եկեղեցում: Ամբողջ գյուղը հավաքվել էր եկեղեցու բակում՝ նշելու տոնական օրը: Դարբասցիներին շնորհավորեց նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: