36768781 1752766504836611 8046062964911898624 nԱրդեն երկրորդ տարին է՝ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վարդավառը վերածվում է համաքաղաքային տոնի: Այս տարի օրը բավականին ջրառատ էր, հավաքվել էին մեծ ու փոքր, համայնքի ղեկավար ու ժամկետային զինծառայող, մանկավարժ ու աշակերտ՝ տոնական օրն առավել ամնմոռանալի ու զվարճալի դարձնելու համար: Ջրով լի մեքենա, լիքը ջրավազաններ ու ջրառատ ցայտաղբյուրներ, մանկանալու, չարաճճիություններ անելու համար ստեղծված էին բոլոր հարմար պայմանները:

 

Մի քանի ժամ շարունակ, ուրախ և ռիթմիկ երաժշտության ներքո, թե՛ մեծերը և թե՛ փոքրերը օրը վերածեցին իրական ու գունեղ տոնի:

ՕՐՎԱ ԳՈՒՅՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ (օպեր. Մհեր Մանուչարյան)

Add comment