IMG 20180709 202957Ամռան ամիսները Սիսիանի համայնքում առավել ակտիվ և հետաքրքիր դարձնելու նպատակով՝  համայնքապետարանի և ակտիվ երիտասարդների համատեղ ջանքերով մի շարք միջոցառումներ կիրականացվեն:

Կլինեն երաժշտական երեկոներ, արշավներ, տարատեսակ խաղեր: Կենտրոնական հրապարակում մեծ էկրան է տեղադրվել, ուղիղ եթերով կցուցադրվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ բոլոր խաղերը, կկազմակերպվեն բացօթյա կինոդիտումներ: Հուլիսի 28-ին Սիսիանի համայնքապետարանը և Վորլդ Վիժն կազմակերպությունը համատեղ կկազմակերպեն ավանդական դարձած ազնվամորու փառատոնը, օգոստոսին կհյուրընկալենք քույր քաղաք Մոնտելիմարից ժամանած պատվիրակությանը: Մեծ շուքով կտոնվի երիտասարդների միջազգային օրը:IMG 20180709 203021 Իսկ ամառային միջոցառումների մեկնարկը տրվեց հուլիսի 8-ին՝ հարապարակում նշվեց Վարդավառի տոնը: Տոնական միջոցառման շարունակությունը հուլիսի 9-ին կազմակերպված համերգ-դիսկոտեկն էր, երաժշտական համարներով հանդես եկավ նաև Սիսիանի N զորամասի նվագախումբը: IMG 20180709 210202Սա իհարկե դեռ սկիզբն է, ամառն այս տարի խոստանում է լինել հագեցած և հետաքրքիր:

Add comment