Main content

IMG 20180715 131240Սիսիան քաղաքի Ադոնցի 6 շենքում 1971-ից  մինչև 1993 թվականը ապրել է տարածաշրջանում հայտնի ու վաստակաշատ շինարար Գրիշա Մարգարյանը: Այս մասին անցորդներին այսուհետ կհուշի զավակների նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակը, որի բացման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին և հուշատախտակի հեղինակ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին:


Բացման արարողությանը ներկա էին Գրիշա Մարգարյանի հարազատները, ընկերները, զավակներն ու թոռնիկները: Աշխատասեր, կարգապահ, աշխատանքի ու շրջապատի հանդեպ խստապահանջ, հոգատար հայր ու հայրենիքին նվիրված զավակ՝ այսպիսինն է Գրիշա Մարգարյանը հարազատների ու ընկերների  հիշողություններում:
Հուշատախտակի բացման օրը պատահական չէր ընտրվել, հուլիսի 15-ը Գրիշա Մարգարյանի մահվան օրն է:  Որդին՝ Արմեն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հիշում են իր հորը և վառ են պահում նրա հիշատակը:
Մանրամասները՝ տեսանյութում

Add comment