Main content

39203150 1103796573118368 6912439757683294208 nՕգոստոսի 12-ին, Սիսիանի համայնքապետարանի և Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով, կազմակերպվեց  երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում: <Աննվաճ բարձունք՝ Սիսիանի երիտասարդներին> կարգախոսը համախմբել էր խոշորացված համայնքի հարյուրավոր երիտասարդների, նրանց էին միացել նաև Սիսիանի ֆրանսիական քույր քաղաք Մոնտելիմարից ժամանած պատվիրակության անդամները:

  Միջոցառման մասնակիցները, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, քայլերթով շարժվեցին դեպի Շաքի ջրվեժ: Երիտասարդների բարձր տրամադրության շնորհիվ երկար ճանապարհն աննկատ ու հեշտությամբ հաղթահարվեց:
Օրը շարունակվեց Սիսիանի անտառտնտեսության հարմարավետ հանգստյան գոտում: Շնորհավորական ելույթներով հանդես եկան  համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը,  Տեր Ընծա քահանա Միրզոյանը, «Հայկական մշակույթ և հիշողություն» ասոցիացիայի նախագահ, Մոնտելիմարից ժամանած պատվիրակության անդամ, ազգությամբ հայ Ֆիլիպ Կելեջյանը:
Ավանդույթի համաձայն կատարվեց մատաղի օրհնության կարգ:39038091 1101316393366386 6474132757374042112 o
Երաժշտական ու պարային համարներով ելույթ ունեցան արվեստի դպրոցների սաները, կազմակերպվեցին սպորտային խաղեր, տարատեսակ մրցույթներ: Ակտիվությամբ աչքի ընկավ Բռնակոթ բնակավայրը ներկայացնող թիմը:
20180815 201413Սիսիանի համայնքում ամառային միջոցառումները ամփոփվեցին օգոստոսի 15-ին՝ պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի  կողմից պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան ամռան ընթացքում կազմակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդներ, բնակավայրեր, խմբեր, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, զինծառայողներ: Երեկոյի հատուկ հյուրն էր սիրված երգիչ Գրիգորի Եսայանը: Օրվա անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին, երիտասարդներին՝ երգ ու պար, փոքրիկներին՝ անվճար անուշեղեն, իսկ վերջում՝ շքեղ հրավառություն:

Add comment