Main content

SAM 3554Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում ամեն տարի  ամռան ամիսներին կազմակերպվում է <Ամառային դպրոց> միջոցառումների շարքը:

Նախակրթարանների ավագ խմբի սաները իրենց ամառային հանգստյան օրերից երկուսը անցկացնում են պատկերասրահում, ծանոթանում են նկարչության ժանրերին, դասականների ստեղծագործություններին, ապա նաև իրենք են ստեղծագործում: SAM 3506Օգոստոսի 22-ին փոքրիկների աշխատանքների հաշվետու ցուցադրությամբ եզրափակվեց <Ամառային դպրոց> միջոցառումը: Ներկաները վայելեցին փոքրիկների գեղեցիկ ելույթները, դիտեցին գունեղ, ինքնատիպ նկարները:  Նախակրթարանների տնօրենները, մանկավարժները  ողջունեցին նախաձեռնությունը, կիսվեցին <Ամառային դպրոցի> օրերի տպավորություններով, շնորհակալական խոսքեր հղեցին պատկերասրահի տնօրեն Անուշ Մուրադյանին և աշխատակիցներին ՝ ջերմ ընդունելության, երեխաներին տոնական օրեր պարգևելու համար:SAM 3515

<Գեղագիտական դաստիարակությունը և արվեստի հետ ծանոթությունը սկսվում է հենց նախակրթարանից:  Տարբեր պարապմունքների միջոցով մենք փորձում ենք երեխաներին  ծանոթացնել արվեստի բոլոր ճյուղերի հետ: Ամառային դպրոց միջոցառմանը երեխաները մեծ սիրով են մասնակցում, ցանկալի է, որպեսզի այն շարունակական լինի>,- իր ելույթում նշեց թիվ երեք նախակրթարանի տնօրեն Էմմա Հովսեփյանը:SAM 3544
Սյունիքի մարզի նկարիչների միության նախագահ Ժիրայր Մարտիրոսյանը նշեց, որ երեխաների աշխատանքներում գերակշռում է լավատեսությունը, սերը հայրենիքի և շրջապատի հանդեպ: Նրա կողմից ընտրված երեսուն աշխատանքների հեղինակ փոքրիկները արժանացան Սյունիքի նկարիչների միության շնորհակալագրերի, ոմանք էլ՝ պատկերասրահի տնօրինության և նախակրթարանների կողմից պատրաստված հատուկ նվերների: Միջոցառմանը աջակցել էր նաև ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը:SAM 3526SAM 3532SAM 3536SAM 3540

Add comment