Main content

IMG 20181010 172913Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայնքի 15 դպրոցների աշակերտներ  համախմբվել էին մեկ բեմում՝ յուրահատուկ ձևով շնորհավորելու ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

<Հավերժ աշակերտ ձեզ համար> խորագիրը կրող միջոցառումը մրցութային բնույթ էր կրում, մասնակից դպրոցների խմբերը հանդես եկան պարային, երաժշտական  ելույթներով, հումորային փոքրիկ բեմադրություններով և հուզիչ ասմունքով: Միջոցառմանը տոնական երանգ հաղորդեցին  Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի և <Գրանդ> պարային համույթի սաները:  Մրցանակային տեղեր գրաված և տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված դպրոցները համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի  կողմից արժանացան պատվոգրերի, շնորհակալագրերի և նվերների: Շնորհակալագրեր ստացան նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների և ՆՈՒՀ-երի մանկավարժական կոլեկտիվները՝  երեխաների կրթության և զարգացման գործում անփոխարինելի ավանդի համար: Մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցելու և աջակցելու համար հատուկ շնորհակալագրերի արժանացան Ախլաթյանի վարչական ղեկավար Անաստաս Բաբայանը, Սիսիանի քաղաքային գրադարանը և Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնը:



Add comment