Main content


45474899 1157614044403287 4963597286266372096 oՆոյեմբերի 4-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ Նորավանում առաջին անգամ նշվեց գյուղի հիմնադրման տարեդարձը. Նորավանը 90 տարեկան է:

Նախքան տոնական միջոցառման մեկնարկը  ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ  Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների: Միջոցառումը մեկնարկեց համայնքի ղեկավարի շնորհավորական խոսքով, որին հաջորդեցին գյուղի անցյալի ու ձեռքբերումների մասին պատմող ելույթներ, գեղարվեստական համարներ, ավանդական ուտեստների հյուրասիրություն: Հյուրընկալ ու հյուրասեր նորավանցիները առատ սեղաններով դիմավորեցին տոնակատարության մասնակիցներին: Գյուղի յուրաքանչյուր թաղամասում սեղան էր բացվել՝ մեկը մեկից տարբերվող ու ինքնատիպ: Զուռնա դհոլի քաղցրահունչ ձայնը իր հետ տարածում էր նորավանցիների ուրախությունը, ծափ ու ծիծաղը: Սեղանից սեղան անցնելով` համայնքի ղեկավարը հայտնեց իր հիացմունքը՝ շեշտադրելով նորավանցիների աշխատասիրությունը, համախմբվածությունը, հյուրընկալությունն ու համերաշխությունը: Անուշաբույր ուտեստներով զարդարված սեղանների հեղինակները համայնքի ղեկավարի կողմից ստացան շնորհակալագրեր ու նվերներ, իսկ Նորավանը արժանացավ «Ամենահամախմբված բնակավայր» կոչմանը:
Տոնախմբությունն իր ամբողջ հմայքով՝ տեսանյութում

Add comment