Main content

 имени 11Նոյեմբերի 14-ին, Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում Կապանում ներկայացվեց Սիսիանի մշակույթը:

Առաջիկա մեկ ամսում, նախաձեռնության շնորհիվ, մարզում կակտիվանա մշակութային կյանքը, համայնքները փոխադարձ այցեր կկատարեն՝ ներկայացնելով իրենց արվեստն ու մշակույթը:
Կապանի մշակույթի կենտրոնի  ճեմասրահում կազմակերպվեց ցուցադրություն, ներկայացվեցին <Սիսիան կերամիկ>-ի՝ հինը նորով համեմված կավե աշխատանքները, նկարչուհի Արգինե Սահակյանի կտավները, Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների, մանկավարժների ձեռագործ աշխատանքները, ազգային կերակրատեսակներ: Հյուրերը համտեսեցին Սիսիանում աճող բույսերից պատրաստված տաք թեյ: Միջոցառմանը ներկա էին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Կապանի նորընտիր համայնքապետ Գևորգ Փարսյանը: Հյուրերը, սեղանից սեղան անցնելով, մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված աշխատանքները, համտեսեցին ավանդական անուշեղենն ու խմիչքները:
Միջոցառումը շարունակվեց մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում: Երգն ու պարը, խոսքն ու երաժշտությունը միաձուլվելով՝ արվեստի լեզվով ներկայացրեցին Սիսիանն ու սիսիանցուն: <Շատ ավանդական, Սյունեցու կերպարին բնորոշ միջոցառում էր>,-իր տպավորություններով կիսվեց Սյունքի մարզպետ Հունան Պողոսյանը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական:  
Պարային բեմադրությունները, Սիսիանի մասին պատմող տեսանյութերն ու պատանի ստեղծագործողները տպավորեցին կապանցի հանդիսատեսին, վկայությունը բուռն ծափահարություններն էին:

Մանրամասները`տեսանյութում



Add comment