Main content

IMG 0353Տերևների խշխշոց, դեղնած ծառեր. գույներ, գույներ ու էլի գույներ…աշուն է, բայց ոչ ցրտաշունչ ու տխուր, այլ՝ ջերմ ու տաքուկ. Սիսիանի համայնքի «Ա. Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի ասմունքի խմբակի սաները՝ խմբակավար Զեփյուռ Համբարձումյանի գլխավորությամբ աշնան վերջերգը զարդարեցին պայծառ գույներով, երեկույթը այդպես էլ վերնագրել էին՝ «Աշնան պայծառ վերջերգ»:

Ասմունքի նուրբ և ականջ շոյող ելևէջներով, պարային հեզաճկուն բեմադրություններով ու երգով համեմված երեկոյի տիրակալը սերն էր: Մոմի լույսի ներքո հնչած սիրո խոստովանությունները ջերմությամբ լցրեցին ներկաների սրտերն ու հոգիները: Միջոցառումը կայացավ կենտրոնի աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ: Իր գեղեցիկ ձայնով  հիացրեց նաև Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցի սան Անահիտ Մուրադյանը: Համայնքային մշակութային կյանքում կենտրոնի դերն ու աշխատակազմի պատրաստակամությունը բարձր գնահատեց համայնքապետարանի կրթության, մշակույթի , սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Միրզոյանը: Տոնի հեղինակներին գովեստի խոսքեր ասաց նաև կենտրոնի տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը: Օրն ավարտվեց համեղ հյուրասիրությամբ:IMG 0357

Add comment


1