Main content

IMG 1158Նոյեմբերի 30-ին եզրափակվեցին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագիրը կրող միջոցառումները:  Մեկնարկը տրվել էր նոյեմբերի 14-ին, մասնակից համայնքները փոխադարձ այցեր կատարեցին՝ ներկայացնելով իրենց արվեստն ու մշակույթը:

Առաջինը Սիսիանի համայնքը այցելեց Կապան, այնուհետև Կապանը՝ Մեղրի, Մեղրին՝ Քաջարան, Քաջարանը՝ Գորիս: Կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացրել են Սյունիքի մարզային մշակութային կենտրոնը՝ տնօրեն Վահե Արզումանյանի գլխավորությամբ և համայնքապետարանները: Շրջագայությունները եզրափակեց Գորիս համայնքը՝ Սիսիանում հանդես գալով ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ և համերգային ծրագրով: Միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Գորիսի և Սիսիանի համայնքապետարանների աշխատակիցներ: IMG 1021IMG 1010Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի ճեմասրահում կազմակերպած ցուցադրությանը ներկայացված էին Գորիսի Գ. Պարոնյանի անվան արվեստի դպրոցի սաների  ձեռքի աշխատանքները, ՀՀ ժողովրդական վարպետ Ալբերտ Միրզոյանի փայտյա քանդակները և գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի կտավները: Լեփ-լեցուն դահլիճում հանդես եկան Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթիԿենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը և Սյունիք պարային համույթը: IMG 1156Գորիսից ժամանած հյուրերը այցելել էին նաև Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարան, Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղ, ծաղիկներ էին խոնարհել քաղաքային պանթեոնում հանգչող հերոսների շիրիմներին, ինչպես նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծանոթացել էին վանքի պատմության հետաքրքիր դրվագներին: Տարվա բարեկարգ համայնք ճանաչված Գորիսի այցը տարվա երիտասարդական համայնք՝ Սիսիան, հագեցած էր ջերմ ևանմոռանալի պահերով: IMG 1041Սյունիքյան մշակութային շրջագայություն ծրագրի առաքելությունը լիովին իրականացավ. մարզի մշակութային գործիչները, ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողներն այս ընթացքում ծանոթացան միմյանց հետ, ընկերացան, հետագա համագործակցության նոր նախագծեր մշակեցին:1

Add comment