- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցում դեկտեմբերի 19-ին կազմակերպվել էր հերթական գեղեցիկ համերգը: Դպրոցի տարբեր բաժինների սաների կատարմամբ ներկայացվեցին հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Օրվա գլխավոր անակնկալը երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների նորաստեղծ անսամբլի ելույթն էր՝ ղեկավար Նաիրա Հակոբջանյան: Նորացված կազմով ելույթ ունեցավ նաև ջութակահարների համույթը՝ ղեկավար Մարինե Ավագյան:Համերգին ներկա էին Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի աշակերտներ, ծնողներ: Համերգի ավարտին շնորհակալական խոսքեր ուղղվեցին դպրոցի տնօրինությանն ու մանկավարժական կազմին՝ սրտացավ աշխատանքի, երեխաների պատրաստվածության բարձր մակարդակի և տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար:
Add comment
1