Main content

48382523 1188892647942093 1103520988336750592 oԷմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցում դեկտեմբերի 19-ին կազմակերպվել էր հերթական գեղեցիկ համերգը: Դպրոցի տարբեր բաժինների սաների կատարմամբ ներկայացվեցին հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:

48359431 1188892974608727 6668357947367620608 oՕրվա գլխավոր անակնկալը երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների նորաստեղծ անսամբլի ելույթն էր՝ ղեկավար Նաիրա Հակոբջանյան: Նորացված կազմով ելույթ ունեցավ նաև ջութակահարների համույթը՝ ղեկավար Մարինե Ավագյան:48394188 1188892294608795 206103428856807424 o
Համերգին ներկա էին Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի աշակերտներ, ծնողներ: Համերգի ավարտին շնորհակալական խոսքեր ուղղվեցին դպրոցի տնօրինությանն ու մանկավարժական կազմին՝ սրտացավ աշխատանքի, երեխաների պատրաստվածության բարձր մակարդակի և տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար:48362521 1188893124608712 2018167963743420416 o

Add comment