Main content

IMG 2236Դեկտեմբերի 21-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի թատերական խումբը հանդիսատեսի դատին հանձնեց իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսի հիման վրա բեմադրված «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» ներկայացումը՝ գեղարվեստական ղեկավար Աննա Հակոբյան:

IMG 2186 Պրեմիերան կայացավ լեփլեցուն դահլիճում: Բեմում կյանքի փորձ չունեցող երեխաներ էին, ովքեր կերտել էին երջանկության համար պայքարող,  բեկված ճակատագրի արժանացած կանանց  դրամատիկ կերպարներ: Պիեսի գլխավոր հերոսուհին՝ Բեռնարդա Ալբան, այրիացած կին է, ով իր աղջիկներին ստիպում է ութ տարի սուգ պահել: Աղջիկները պարտավոր էին իրենց մեջ սպանել բոլոր երազանքները, զգացմունքներն ու գերիների նման փակվել տանը՝ դառնալով բռնակալ մոր ավանդապաշտ հայացքների զոհերը: Տխուր է պիեսի ավարտը։ Աղջիկներից մեկը, ով սիրահարված էր քրոջ նշանածին, հրաժարվեց ենթարկվել մորը, համարձակվեց երազել ու սիրել: Եղավ անդառնալին… նա  հանուն սիրած տղամարդու ինքնասպան եղավ:
1Դեռահաս դերասանուհիները կարողացան տեղ հասցնել պիեսի ասելիքը, ներկայացնել  միջանձնային բարդ հարաբերություններ,  հասուն կանանց հույզերն ու նրանց հոգում տիրող փոթորիկը:
Թատերական խումբը՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ, արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

Add comment