Main content

IMG 2839Սիսիանի համայնքի դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում և նախակրթարաններում Ամանորի նախօրեին կազմակերպվել էին տարատեսակ միջոցառումներ, տարեվերջյան հանդեսներ, հաշվետու համերգներ։ Սիսիանի համայնքապետարանը, <Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ> ՓԲԸ-ի աջակցությամբ, համայնքի 0-12 տարեկան 4000 փոքրիկների համար նվեր-փաթեթներ էր պատրաստել:  

IMG 2891

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը դեկտեմբերի 25-ին այցելել է Սիսիանի թիվ 2 և թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, մասնակցել է ամանորյա ավարտական հանդեսներին և  փոքրիկներին նվեր-փաթեթներ է հանձնել: Իսկ Սիսիանի թիվ 1 և 4 ՆՈՒՀ-երի սաները իրենց ամանորյա նվերները համայնքի ղեկավարի կողմից  ստացան Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ: <Այս նախակրթարաններում շուրջ երեք ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հաճախումները դադարեցվել են: Շատերը մտածում էին, որ փոքրիկները ամանորյա նվերներ չեն ստանա, ուստի որոշվեց հատուկ միջոցառում կազմակերպել երեխաների ժամանցն ապահովելու և նվեր-փաթեթները հանձնելու համար>,-ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Միջոցառման ընթացքում պարային և երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցի և արվեստի դպրոցի սաները: Փոքրիկներին հյուր էին եկել նաև ձմեռ պապը, ձյունանուշն ու մուլտհերոսներ:
ՎԵՐԸ ԱՍՎԱԾԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ





Add comment