Main content

IMG 3746Հունվարի 17-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում բացվեց սիսիանցի արվեստագետ, ազատամարտիկ, նկարիչ Արտաշես Եսայանի նկարների ցուցահանդեսը:

IMG 3733Նկարչի առաջին մեծ ցուցահանդեսն էր, որին ցավոք նա ներկա չէր. Փետրվարի 18-ին կլարանա Արտաշես Եսայանի մահվան մեկ տարին:50014517 1207366392761385 2926332111218540544 n Միջոցառումը կազմակերպվել էր  նկարչի դստեր Սոնայի նախաձեռնությամբ, նրան աջակցել էին հայրիկի ընկերներն ու պատկերասրահի աշխատակիցները:IMG 3722 Բացման խոսքի պատիվը տրվեց Ամալյա Ալեքսանյանին, ով սահյանական խոսքերով նկարագրեց իր վաղեմի բարեկամ Արտուշին. IMG 3720

<Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Հիմա եմ հասկանում, թե ինչ  հախուռն հոգու տեր, ինքնատիպ մտածողություն ու փիլիսոփայություն ունեցող անհատականություն էր ապրում մեր կողքին: Նա շատ լավ կազմակերպիչ և շնորհաշատ ռեժիսոր էր: IMG 3730Նրա նկարներում իր շրջապատի մարդիկ են, ինքն է, իր ցավն ու խռովքն է, իր խոհերն են: Արտաշեսը իր ապրումներն արտահայտում էր նաև բանաստեղծություններով, իրեն հատուկ հումորով քառատողեր էր նվիրում ընկերներին, գրում էր սիրո, ցավի ու նաև պատերազմի մասին: Նրա հետ հանդիպումներից հետո մենք հեռանում էինք փոքր ինչ իմաստացած, հայրենասիրությամբ տոգորված,  գնում էինք՝ նորից հանդիպելու մեծ ցանկությամբ>,- ասաց Ամալյա Ալեքսանյանը: IMG 3764
Արտաշես Եսայանը ծնվել է  1958 թվականի նոյեմբերի 18-ին: Ավարտելուց հետո վերադարձել է Սիսիան, հիմնադրել է թատրոն, որը հետագայում արժանացել է ժողովրդականի կոչման և մեծ դեր է ունեցել Սիսիանի մշակութային կյանքի ակտիվացման և զարգացման գործում: IMG 3772
Արտաշես Եսայանի  կյանքը տակնուվրա եղավ Արցախյան պատերազմի տարիներին, իր ընկերներից շատերի նման նա էլ զենք վերցրեց ու մեկնեց ռազմաճակատ, որտեղ ծանր վիրավորվեց և մինչև կյանքի վերջին օրերը ստիպված եղավ լուռ տանել այդ  վերքերի պատճառած անասելի ցավն ու տառապանքը.<Նա վիրավոր էր, սակայն ավելի շատ մտածում էր իր զինակից ընկերների մասին, սգում էր նրանցից յուրաքանչյուրի մահը: Արտուշին պետք է միայն ժպիտով հիշել, վառ անհատականություն էր>,- ասաց նրա մարտական ընկեր Մարիետա Խաչատրյանը:IMG 3759
Պատերազմից հետո կտրուկ փոխվեց Արտաշեսի կյանքը, նա հրաժարվեց իրեն առաջարկվող բոլոր աշխատանքներից, չձգտեց փառքի, փողի ու տիտղոսների: Նախընտրեց միայն նկարել՝ հավատարիմ մնալով իր կոչմանն ու սկզբունքներին: Ընկերները միշտ կողքին էին, երբ ֆինանսական դժվարություններ էր ունենում, նրանք էին օգնում նյութեր ձեռք բերել, գիտեին՝ Արտուշն առանց նկարել չի կարող ապրել:IMG 3731 <Կյանքի վերջին տարիներին նրան ուղեկցում էին տագնապի, տառապանքի ու կարոտի զգացողությունները: Տագնապով էր խոսում երեխաների ապագայի մասին, տառապում էր հայրենքի համար ու անչափ շատ կարոտում էր վաղամեռիկ կնոջը՝ Սուսաննային: >,-պատմեց Ամալյա Ալեքսանյանը: IMG 3768Միջոցառման ընթացքում երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցի սաները:IMG 3738
Ներկա էր նաև Սյունիքի նկարիչների միության նախագահ Ժիրայր Մարտիրոսյանը, նրա կարծիքով  Արտաշես Եսայանի աշխատանքները բավակաին լուրջ են ու խորիմաստ.< Արտաշեսը թեպետ նկարչական կրթություն չի ստացել, սակայն հաջողված աշխատանքներ և խորիմաստ կոմպոզիցիաներ շատ ունի: Նրա կտավները հոգու արտացոլանքն են, ապրելակերպի, տխրության ու ցավի մարմնացումն են: Գունային հետաքրքիր լուծումներ կան նրա աշխատանքներում, որոնց կարելի անընդհատ նայել և ամեն անգամ մի նոր բան բացահայտել>,- ասաց Ժիրայր Մարտիրոսյանը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ՝ աշխատանքների միջոցով Արտաշեսին անմահացնելու համար: IMG 3753Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի  բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը ևս բարձր գնահատեց ցուցահանդեսի կազմակերպիչների, դստեր և Արտաշես Եսայանի ընկերների  աշխատանքը՝ նկարչի հիշատակը վառ պահելու, մահից հետո անգամ նրա ընտանիքի կողքին լինելու համար: IMG 3757 Շնորհակալան խոսքով հանդես եկավ նաև Սոնա Եսայանը: Նա ամբողջ երեկոյի ընթացքում կլանված լսում էր հայրիկի մասին պատմությունները, կարոտով նայում էր նկարներին, միգուցե  փորձում էր հասկանալ, թե այդ համեստ, պարզ ու խոսուն կտավները  ինչ են ուզում պատգամել իրեն… IMG 3725

Add comment


1