Main content

51924556 1228769240621100 7147675666241028096 oՀայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ  Ծննդյան օրվանից 40 օր հետո նշում է  մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:
Փետրվարի 13- ին Սիսիանի համայնքապետարանը մեծ տոնակատարություն էր կազմակերպել:

Միջոցառման  մեկնարկը տրվեց նորապսակների համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված օրհնության կարգով: Արարողությանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ:
Տոնական օրը շարունակվեց  Սիսակ Նահապետի անվան հրապարակում: Համայնքի ղեկավարը շնորհավորեց նորապսակներին՝ մաղթելով, որ նրանք ունենան ամուր ընտանիք և առողջ բալիկներ:
51779244 1228769813954376 5442689055500271616 oԷլ ինչ տոն առանց հայկական առատ սեղանների: Համայնքի տարբեր բնակավայրերն ու կազմակերպությունները ներկայացել էին ավանդական ուտեստների, անուշահամ քաղցրավենիքի ու  խոտաբույսերով պատրսատված թեյերի հյուրասիրությամբ, ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ:52053765 1228769940621030 3441773670442205184 o
Աղիտու բնակավայրի վարչական ղեկավար Ավետիս Ավետիսյանի կարծիքով այսօրինակ միջոցառումները համախմբող դեր են կատարում և արտացոլում են  համայնքի դեմքը:
Տոնի առթիվ նորապսակները  և տաղավարների պատասխանատուները համայնքի ղեկավարի կողմից նվերներ ստացան:

 

Add comment


1