Main content

IMG 51542008 թվականից ի վեր փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Վորլդ Վիժն կազմակերպության Սիսիանի <Իմփաքթ> ակումբի երիտասարդները ՝ Ադելինա Ենոքյանի գլխավորությամբ, օրվա կապակցությամբ այցելել էին Սիսիանի քաղաքային գրադարան՝ նվիրելու իրենց նախաձեռնությամբ կազմակերպված կինոցուցադրություններից գոյացած գումարով ձեռք բերված գեղարվեստական գրքերը: IMG 5193<Իմփաքթ> ակումբը գրադարանում նաև դպրոցների միջև խաղ մրցույթ էր կազմակերպել: Թիմերին առաջադրված հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին և գործունեությանը: IMG 5164IMG 5172Հաղթող ճանաչվեց Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցը ներկայացնող թիմը:IMG 5168
<Իմփաքթ> ակումբը գրքեր նվիրեց նաև մասնակից բոլոր թիմերին:

Add comment


1