Main content

53611017 1246135788884445 343271537396154368 oՍիսիանում մեկնարկեցին կանանց նվիրված միամսյակի տոնական միջոցառումները: Ավանդույթի համաձայն Սիսիանի համայնքապետարանի կողմից անակնկալ նվերներ բաժանվեցին պատահական անցորդ կանանց և աղջիկներին: Հատուկ այցելության հասցեներն այս անգամ Սիսիանի դպրոցներն էին:


Անակնկալ նվերները, ծաղկե փոքրիկ կոմպոզիցիաների տեսքով, պատրաստել էին <Սիսիանի Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն> ՀՈԱԿ-ի սաները: Համայնքապետարանի աշխատակիցները և համայնքի ղեկավարին կից նորաստեղծ երիտասարդական խորհրդի անդամները, դասարանից դասարան անցնելով, ծաղիկներ էին բաժանում ՝ փոխանցելով համայնքի ղեկավարի շնորհավորական բարեմաղթանքները: 
Ծաղկե փոքրիկ փնջերի միջոցով ժպիտ ու գարնանային տրամադրություն սփռվեց ողջ քաղաքում: Սիսիանը գարնան նորամուտը դիմավորեց կանանց ժպտուն աչքերով:

Add comment


1