Main content

1Մարտի 19-ին Սիսիանի Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց էր այցելել երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը:

IMG 6334 Սա նրա երկրորդ այցն էր: 83-ամյա երաժշտագետը իր առաքելությունն է համարում այցելել հանրակրթական և երաժշտական դպրոցներ, երեխաներին ծանոթացնել հայտնի երաժշտական ստեղծագործությունների ու կոմպոզիտորների հետ: IMG 6343
Այս անգամ վարպետության դասի թեման իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի <Աիդա> օպերան էր: Երեխաների մասնակցությամբ բեմադրելով որոշ դրվագներ՝ Արմեն Բուդաղյանը մատչելի և հետաքրքիր կերպով ներկայացրեց, թե ինչպես է ստեղծվել <Աիդա> օպերան, ինչպես է կոմպոզիտորը համադրել երաժշտությունն ու հատուկ պատվերով գրված լիբրետոն: IMG 6348Պրոֆեսորը պատասխանեց նաև երեխաների հարցերին:
IMG 6335IMG 6351Արմեն Բուդաղյանը իսկապես մեր կողքին ապրող լեգենդ է, մարդ, ով մեծ ներդրում ունի հայ երաժշտագիտության զարգացման գործում, մարդ, ում հետ շփվելը մեծագույն հաճույք է ու պատիվ:
ԱՐՄԵՆ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ծնվել է 1936թ. նոյեմբերի 5-ին, Երևանում: Դիրիժոր Գևորգ Բուդաղյանի և դաշնակահար Նինա Սաղյանի որդին է: 1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հրաչյա Բոգդանյանի ջութակի, 1963թ.` Գևորգ Տիգրանովի երաժշտագիտության բաժինները: 1967թ.ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան` որպես երաժշտագետ: 1970թ. Լենինգրադի կոնսերվատորիայում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հայկական ջութակի սոնատի զարգացման ուղիներ» թեմայով: 1963թ-ից կազմակերպել և վարել է համերգ-դասախոսություններ մանկապատանեկան լսարանի համար: 1963թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական խմբագիրն է: 1967թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1989թ-ից` պրոֆեսոր), 1993թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հեղինակել է հայ երաժշտությանը վերաբերող ուսումնասիրություններ (ԵՊԿ պատմություն, կոմպոզիտորներին և երաժշտագետներին վերաբերող մենագրություններ): 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:IMG 6359

Add comment


1