Main content

Սպորտ

IMG 8438Սեպտեմբերի 19-ին Սիսիանի համայնքում կազմակերպվեցին Անկախության տոնին նվիրված մի շարք սպորտային միջոցառումներ:


IMG 20180803 162548Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ քիք բոքսինգի Սիսիանի գավաթի առաջնությունը՝ նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին: Այն կազմակերպվել էր «Արիամարտ» ակումբի կողմից՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի աջակցությամբ: Մասնակցում էին ակումբի՝ ուսումնական տարվա ընթացքում բարձր ցուցանիշներով աչքի ընկած 16 սաներ: 

Ավարտվեց ՀՀ լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց 2018 թվականի առաջնությունը,որին մասնակցեցին 22 տղամարդկանց և 16 կանանց զույգեր:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելել էր Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց՝ վոլեյբոլի աղջիկների թիմին շնորհավորելու 2018 թվականի մինչև 15 տարեկանների պատանեկան առաջնության հաղթող ճանաչվելու կապակցությամբ: Երկարամյա փորձառու մարզիչ Աղվան Հակոբյանը,

Հունիսի 11-ին Սիսիանի մարզադաշտում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» սպորտային մրցույթի համայնքային փուլը: Չորս տարիքային խմբերում հաղթանակի համար պայքարեցին 12 ընտանիքներ: Նրանցից 4-ը գրավեցին մրցութային տեղեր և հունիսի 26-ին կմասնակցեն Կապանում կայանալիք 2-րդ՝ մարզային փուլին: Երրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում սպորտի դերի բարձրացում, առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում, հաշմանդամային սպորտի զարգացման խթանում, ահա սա է ամենամյա մրցույթի գլխավոր և հիմնական նպատակները:

Մայիսի 21-ին Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապան» ակումբը Սիսիանում էր՝ մարզասերների հետ կիսելու հաղթանակի բերկրանքը: Մայիսի 16-ին գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ի հետ լարված պայքարի արդյունքում «Գանձասար-Կապան»ը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:

Մայիսի 11- ին, 2017-2018 թթ. ֆուտբոլի մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնության շրջանակում, Սիսիանի մազադաշտում կայացավ Սիսիան- Զովունի ֆուտբոլային խաղը: Սիսիանի թիմը առաջնության խաղերը եզրափակեց հաղթանակով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը արդեն չորրորդ տարին է,  մարզպետարանների հետ համատեղ, մարզերի նախադպրոցական հաստատությունների միջև անցկացնում է սպորտլանդիա՝ տարածաշրջանային, մարզային և հանրապետական փուլերով:

ՀՀ ֆուտբոլի 2017-2018 թթ. մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնության մրցաշարային աղյուսակում Սիսիանի թիմը գտնվում է առաջատար դիրքերում:

ՀՀ ֆուտբոլի 2017-2018թթ. մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնության (Բ2 ենթախումբ) շրջանակներում այսօր` ապրիլի 13- ին, Սիսիանի մարզադաշտում պետք է կայանար Սիսիան- Ալաշկերտ խաղը:

Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ ֆուտբոլի 2017-2018թթ. մինչև 15 տարեկանների գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի շրջանակներում, Սիսիանի նորակառույց մարզադաշտում կայացավ Սիսիան-Գանձասար/ Կապան/ ֆուտբոլային հանդիպումը: Խաղը ընթացավ բավականին լարված մթնոլորտում: Անտեսելով անձրևային եղանակը՝ տասնյակ ֆուտբոլասերներ մարզադաշտ էին եկել՝ քաջալերելու Սիսիանի թիմին: