Սպորտ

Սիսիանի եւ տարածաշրջանի Բռնակոթ, Անգեղակոթ, Շաքի, Տոլորս, Ախլաթյան գյուղերի երիտասարդների մասնակցությամբ անցկացվեց մարզական փառատոնի քաղաքային փուլը: Խաղերն անցկացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում: Տարբեր տարիքային խմբի երեխաներն իրենց ուժերը չափեցին բազկամարտ, մինի ֆուտբոլ, վազք, կշռաքարի բարձրացում սպորտաձեւերում,ինչպես նաեւ շախմատ ու նարդի խաղերում:

Սիսիանի քաղաքապետարանի կազմակերպական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանի խոսքով ավանդական դարձած այս խաղերին տարեցտարի մասնակիցերի թիվն ավելանում է եւ շատ կարեւոր է, որ ակտիվ մասնակցում են նաեւ գյուղական համայնքների երիտասարդները:

2015 թվականի օգոստոսի 30-ից մեկնարկում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «ՏՐԱՆՍՀԱՅԱՍՏԱՆ. Հյուսիս-հարավ մարաթոնյան վազք եւ երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում»ծրագիրը: 
 
11 օրում ուլտրավազորդները պետք է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահման համարվող Բագրատաշենից վազքով հասնեն մինչեւ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահման՝ Ագարակում: Վազորդները կհաղթահարեն 560 կմ՝ անցնելով Սեմյոնովկայի, Վարդենյաց, Սարավանի, Թասի եւ Մեղրիի լեռնանցքները:   

Համահայկական խաղերի ծրագրով լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարում եզրափակիչում հանդիպեցին Երեւանի (Անահիտ Եփրիկյան, Քնարիկ Նազարյան) եւ Սիսիանի (Մարի Հովհաննիսյան, Նարե Հովհաննիսյան) թիմերը։ Համահայկական 6-րդ  խաղերի չեմպիոն դարձավ Սիսիանի թիմը (2:0), երրորդ տեղում Թբիլիսի թիմն է։

Լողափնյա վոլեյբոլի մրցումներին մասնակցեցին տղամարդկանց 10 եւ կանանց 14 թիմեր Վրաստանից, Անգլիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից։

ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://sport.news.am-ի

Համահայակական խաղերի ավարտից մեկ օր առաջ արդեն հայտնի են կանանց մրցաշարերի վոլեյբոլի եւ բասկետբոլի հաղթողները:

Վոլեյբոլի մրցաշարի եզրափակչում մրցում էին Երեւան եւ Չալթր թիմերը: 0-3 հաշվով առաջատար դարձան Չալթրի վոլեյբոլիստները: Երրորդ տեղը զբաղեցրեցին Սիսիանը ներկայացնողի թիմի մարզուհիները:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին' ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են եւս յոթը' լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն: Այս խաղերն իսկապես որ աննախադեպ են ոչ միայն մարզաձեւերի առատությամբ, այլ նաեւ մասնակիցների քանակով, որոնց թիվը գերազանցում է 6350-ը:

Հունիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում կայացավ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2015» պատանեկան միջազգային բաց մրցաշարը։ Այն արդեն 10-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Հայաստանի շախմատի ակադեմիան։

Մրցաշարն անցկացվեց տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։ Մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և արտերկրից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Գերմանիայից, Շվեդիայից ժամանած մինչև 18 տարեկան շուրջ 300 պատանիներ և աղջիկներ։  

Հունիսի 13-ին Սիսիանի մարզադաշտում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար ամենամյա «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի առաջին` տարածաշրջանային փուլը: Սիսիանը այդ խաղերին մասնակցնում է արդեն 7-րդ տարին: Ըստ Սիսիանի քաղաքապետարանի կազմակերպական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանի` տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Այս տարվա խաղերին մասնակցության հայտ են ներկայացրել 36 ընտանիքներ, որոնցից 5-ը առաջին անգամ են մասնակցում: Առաջին փուլի 12 հաղթող ընտանիքները իրավունք կստանան մասնակցելու խաղերի մարզային փուլին:

Սիսիանի շախմատի դպրոցում տարեվերջյան հաշվետու մրցաշար է: Իրենց ուժերն են չափում նախապատրաստական, ուսումնական եւ ավագ խմբերի երեխաները: Նախատեսված է նաեւ հատուկ մրցանակ ամենափոքրիկ մասնակցի համար:

Սիսիանի շախմատի դպրոցի տնօրեն Սամվել Մկրտչյանը, ամփոփելով 2014-15 ուսումնական տարվա արդյունքները, գոհունակություն է հայտնում. սաները մասնակցել են ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական մրցաշարերի, արժանացել մրցանակների:

Այս մրցաշարը հաղթելու կամ պարտվելու նպատակ չի հետապնդում, կարեւորը մասնակցությունն է` նշում է տնօրենը: Այս տարվանից սկսած դպրոցում անցկացվել են ստուգարքներ, որոնք շարունակություն են ունենալու` տեղեկացնում է տնօրենը եւ հավելում` հաջորդ տարվանից երեխաների գիտելիքները կստուգվեն քննություների միջոցով:

Մայիսի 20-ին Սիսիանի մարզադաշտում ֆուտբոլի մինչեւ 15 տարեկան Հայասատանի պատանեկան առաջնության 2-րդ մրցաշրջանի խաղերի շրջանակում սեփական հարկի տակ մեր թիմը հյուրընկալեց Իջեւանի «Աչաջուր» թիմին: Լարված պայքարի արդյունքում խաղն ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ սիսիանցի ֆուտբոլիստների: Այս նույն թիմի հետ արտագնա խաղում կրկին հաղթող էր ճանաչվել Սիսիանի թիմը:  

Մայիսի 14-ին մեր թիմը հյուրընկալվել էր Գյումրու «Շիրակ» թիմին: Խաղն ընթացավ եղանակային անբարենպաստ պայմաններում եւ ավարտվեց հօգուտ Գյումրու թիմի: Խաղը կայացավ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի նորաբաց մարզադաշտում: Խաղի ավարտից հետո Սիսիանի թիմի մարզիչ Դավիթ Արզումանյանին եւ թիմի անդամներին ցուցաբերած լավ ու հետաքրքիր խաղի համար շնորհակալություն հայտնեց ակադեմիայի տնօրենը:


Մայիսի 11-ին ավարտվեց ՀՀ վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը: Երրորդ խաղային օրը հանդիպեցին Սիսիան-ԽՄՕՄՄ թիմերը՝ հաղթեց Սիսիան թիմը 3:0 հաշվով: Երկրորդ խաղը կայացավ Նժդեհ և Վան թիմերի միջև՝ հաղթեց Նժդեհ թիմը 3:0 հաշվով:

Առաջին փուլի արդյունքներով Սիսիան թիմը վաստակեց 9 միավոր, Նժդեհը 6 միավոր, ԽՄՕՄՄ-ը 3, իսկ Վան թիմը 0 միավոր: Առաջնության երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբեր ամսին:

Աղբյուրը՝ www.armvolley.am կայք:

Մայիսի 7-ին Սիսիանի մարզադաշտում ֆուտբոլի մինչեւ 15 տարեկան Հայասատանի պատանեկան առաջնության 2-րդ մրցաշրջանի խաղերի շրջանակում սեփական հարկի տակ մեր թիմը հյուրընկալեց Գյումրու օլիմպիական դպրոցի թիմին: Թեպետ վերջինս բավականին ուժեղ եւ պատրաստված թիմ էր, սակայն խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ Սիսիանի թիմի: «Այդ հաղթանակից հետո մենք առաջին, երկրորդ տեղերը կիսում ենք Գյումրու «Շիրակ» թիմի հետ»,- նշում է մարզիչ Դավիթ Արզումանյանը: 

Այսօր Սիսիանի մարզադաշտում ֆուտբոլի պատանիների 2-րդ մրցաշրջանի խաղերի շրջանակում սեփական հարկի տակ մեր թիմը հյուրընկալեց Իջեւանի «Իջեւան» թիմին: Առաջին խաղում այս նույն թիմի հետ պայքարում Սիսիանը արձանգարել է 6:0 հաղթանակ:

«Այս խաղում մենք հաղթեցինք 4:3 հաշվով: Մեր թիմը կմասնակցի նաեւ հանրապետական չեմպիոնատին: Ներկա տվյալներով՝ 24 միավորով զբաղեցնում ենք 2-րդ տեղը Երեւանի «Շենգավիթ» թիմից հետո»,- ասում է Սիսիանի ֆուտբոլի դպրոցի տնօրեն Դավիթ Արզումանյանը: