Սպորտ


Միանման շապիկներ, ուրախ տրամադրություն... Նախակրթարանների վճռական տրամադրված սաներ եւ դպրոցների աշակերտներ հավաքվել են՝ մասնակցելու ՀԱՕԿ Սյունիքի ներկայացուցչության կազմակերպած վազքարշավին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանրապետության մարզերում վազքարշավներ է կազմակերպում՝ նվիրված Օլիմպիական միջազգային օրվան: Սյունիքում Սիսիանը Կապանից հետո երկրորդ քաղաքն է, որտեղ երեխաների մասնակցությամբ վազքարշավ անցկացվեց: Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաքում միջոցառման կազմակերպմանը աջակցել է նաեւ Սիսիանի քաղաքապետարանը:

ՖԱՖ-ը կամ առաջին հայկական ճակատը մասնաճյուղ հիմնեց նաեւ Սիսիանում` նպատակ ունենալով հեռավոր մարզերում զարգացնել երկրպագման մշակույթը:
«Մասնաճյուղեր հիմնելու նպատակն այն է, որ ազգային հավաքականի խաղի ժամանակ լինի ադեկվատ երկրպագություն: Հայաստանի հավաքականի խաղերը ցույց տվեցին, որ ֆուտբոլային խաղը այն եզակի դեպքերից է, երբ ամբողջ ազգը համախմբվում է: Կարծում եմ, որ սկզբում դժվար կլինի, որովհետեւ մի քիչ անսովոր է հայի համար ավելի քաղաքակիրթ ձեւով երկրպագել, բայց այդ ամենը ժամանակի ընթացքում կհարթվի»,- ասում է ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամ Վարդան Հարությունյանը:

Հունիսի 1-ը սիսիանցի երեխաների համար իրական տոնի էր վերածել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ կազմակերպելով «Մենք ապագա օլիմպիականներ ենք» խորագրով սպորտլանդիա: Միջոցառմանը մասնակցում էին Սիսիանի բոլոր 4 նախակրթարանների սաները:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել է Սիսիանի քաղաքապետարանը: Իրենց կատարումներով օրվան տոնական շուք հաղորդեցին քաղաքի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները:  «Սպորտլանդիա -2014»-ի ավարտին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ստորագրությամբ պատվոգրեր ու գավաթներ հանձնվեցին առաջինից չորրորդ տեղերը գրաված թիմերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունիքի մարզի շախմատի մեծահասակների առաջնությունից սիսիանցի շախմատիստները վերադարձել են դարձյալ հաղթանակած:
Վարդան Մովսիսյանն առաջնության չեմպիոնն է: Շախմատիստներ Սուրեն Գեսյանը եւ Վիտալի Բալյանն արժանացել են համապատասխանաբար «Մինչեւ 18 տարեկան լավագույն պատանի» եւ «Մինչեւ 14 տարեկան լավագույն պատանի» մրցանակներին: Մրցաշարի մասնակից սիսիանցի մյուս 5 շախմատիստները տուն են վերադարձել միջին արդյունքներով:
Մայիսի 28-ին Ջերմուկում մեկնարկել է շախմատի առաջին խմբի կիսաեզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում են վերոնշյալ մրցաշարի մրցանակակիրներ Վարդան Մովսիսյանը եւ Սուրեն Գեսյանը: Վիտալի Բալյանն այս անգամ մրցույթին չի մասնակցի 18 տարեկան չլինելու պատճառով: Մրցաշարը կավարտվի հունիսի 4-ին: