Main content

57034756 1267730220058335 3893814829407797248 oՍիսիանում անցկացվում է վոլեյբոլի հուշամրցաշար՝ նվիրված ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված տղաների հիշատակին: Հուշամրցաշարը կազմակերպվել է Սիսիանի համայնքապետարանի և Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի համատեղ նախաձեռնությամբ: Մասնակցության հայտ են ներկայացրել 11 թիմեր: 


56730557 1267730726724951 4188899101485563904 nԱպրիլի 12- ին, բացման հանդիսավոր արարողությունից առաջ, հուշամրցաշարի մասնակիցները համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, վարչական ղեկավարների , Արցախյան պատերազմի վետերանների և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելեցին պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին զոհվածների շիրիմներին: 57009123 1267730006725023 1244793977509511168 o
Հուշամրցաշարի բացումը կատարվեց հանդիսավոր կերպով, թիմերը ծանոթացան միմյանց հետ, երաժշտական և պարային ելույթներով հանդես եկան <Գրանդ> և <էներջի> պարային համույթները, պատանի երգիչ Վյաչեսլավ Օհանյանը: 56726479 1267733090058048 2537625944454070272 o56902359 1267731836724840 675636473495552000 o56938192 1267732640058093 4462002641475469312 o
Զինվորական նվագախմբի հնչյունների ներքո բարձրացվեցին ՀՀ և Արցախի դրոշները: 56835501 1267730393391651 7413472431773319168 oՀամայնքի ղեկավարը ողջունեց մասնակիցներին, մաղթեց արդար և հետաքրքիր խաղ. < Իմ պաշտոնավարման ընթացքում այսօրինակ սպորտային միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում: Հուշամրցաշարը՝ նվիրված զոհված տղաների հիշատակին, կլինի ամենամյա, քանի որ մենք պարտավոր ենք , թեկուզ այսկերպ, հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց արյան գնով են մեզ խաղաղություն ժառանգել>,-ասաց Արթուր Սարգսյանը:56905112 1267731046724919 1333261099692195840 o Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև մարզադպրոցի տնօրեն Ռաֆայել Այվազյանը:56726471 1267732876724736 6039779875756179456 o
Մրցաշարի առաջին օրը խաղացին ութ թիմեր.
1.Սիսիան-Վաղատին, հաղթեց Սիսիանի թիմը:
2.Սիսիանի համայնքապետարան –Շաքի, հաղթեց Շաքի բնակավայրը ներկայացնող թիմը:
3.Զորամաս-Լոր, հաղթանակը զորամասի թիմինն էր:
4.Մարզադպրոց-Շաղատ, հաղթեցին մարզադպրոցի պատանի մարզիկները:56734931 1267730116725012 876877471092310016 o57099043 1267731610058196 5875505137690083328 o57462866 1267730080058349 4976242722252783616 o
Ապրիլի 13-ին ևս սպասվում են ուշագրավ խաղեր, արդյունքները կամփոփվեն ապրիլի 14-ին, այդ օրը կլինի նաև հուշամրցաշարի փակման արարողությունը:
Մրցութային առաջին օրվա լուսանկարները՝ sisian-info ՖԲ էջում:

Add comment


1