Main content

IMG 8752Մայիսի 3-ին Սիսիանի մարզադաշտում կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն> սպորտլանդիայի համայնքային փուլը: Սպորտային ամենամյա միջոցառումը կազմակերպում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ մարզպետարանների հետ համատեղ:

IMG 8744 Համայնքային փուլի կազմակերպչական աշխատանքները իրականացրել էր  Սիսիանի համայնքապետարանը: Մրցույթին մասնակցում էին Սիսիանի համայնքի չորս նախակրթարանները, թիմերում ընդգրկված էին նաև բնակավայրերում գործող խմբերի սաները: IMG 8747Փոքրիկների համար օրը և՛ տոնական էր, և՛ անչափ լարված: Նրանց քաջալերելու էին եկել իրենց սիրելի դաստիարակչուհիները, ծնողներն ու հարազատները: Խմբերից յուրաքանչյուրն առանձնանում էր ինքնատիպ մարզահագուստով և պաստառներով: IMG 8754Վարժությունների ընթացքում երեխաները ցուցաբերեցին ֆիզկուլտուրայի պարապմունքների ժամանակ ձեռք բերած հմտություններն ու կարողությունները: IMG 8812Համայնքային փուլի հաղթող ճանաչվեց թիվ 2 ՆՈՒՀ-ը, երկրորդ տեղում թիվ 1 ՆՈւՀ-ն էր, երրորդում՝ թիվ 3, չորրորդում՝ թիվ 4: Հաղթող թիմը կմասնակցի Կապանում կայանալիք մարզային փուլին:IMG 8835IMG 8855IMG 8890IMG 8884IMG 8775

Add comment


1