Main content

1Մայիսի 16-ին Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է վաստակաշատ մարզիչ Սերյոժա Առաքելյանի հիշատակին նվիրված բասկետբոլի հուշամրցաշարը:

Սերյոժա Առաքելյանը իր ողջ կյանքը նվիրել է մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությանը, սպորտի զարգացմանը, երկար տարիներ եղել է Բռնակոթի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Սիսիանի մարզադպրոցում՝ մարզիչ: Նրա տղաների՝ Անդրանիկ, Հրաչ և Վաչիկ Առաքելյանների նախաձեռնությամբ առաջին անգամ է կազմակերպվում այս հուշամրցաշարը:IMG 9869Կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Սիսիանի մարզադպրոցի տնօրինության կողմից, սպորտային միջոցառման կայացման գործում մեծ է նաև Բռնակոթի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Շահնազարյանի դերը: Մրցակցությունը ընթանում է 8 թիմերի միջև՝ <Շաքի 1>, <Շաքի 2>,  <Շաղատ>, <Բռնակոթ>, <Սիսիան>, <Մարզադպրոց>, <Ռազմական ոստիկանություն>, <Զորամաս>: IMG 9853Հաղթող թիմին սպասվում է դրամական պարգևատրում, կհանձնվի նաև գավաթ: Հուշամրցաշարի փակման արարողությունը  կկայանա կիրակի օրը՝ մայիսի 19-ին:

Add comment


1