Main content

61076273 1293824377448919 5217889526629793792 oՄայիսի 19-ին ավարտվեց Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվող բասկետբոլի հուշամրցաշարը՝ նվիրված վաստակաշատ մարզիչ, սպորտի նվիրյալ Սերյոժա Առաքելյանի հիշատակին:

Եզրափակիչ հանդիպումներն ընթացավ չորս թիմերի միջև: Երրորդ տեղի համար պայքարեցին Շաքի բնակավայրի պատանի մարզիկներն ու Բռնակոթի թիմը, հաղթանակը Բռնակոթինն էր: 60876956 1293826040782086 3949752028204367872 oԱռաջին և երկրորդ տեղերի համար պայքարն ընթացավ Շաքի բնակավայրը ներկայացնող ավագ սերնդի մարզիկների ու Սիսիանի թիմի միջև: Հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Շաքիի թիմը; Առաջին երեք հորիզոնականներ գրաված թիմերը սատացան մեդալներ, դրամական պարգևներ: Փոխանցիկ գավաթը հաղթող թիմին հանձնեց Սերյոժա Առաքելյանի թոռնիկը՝ կրտսեր Սերյոժա Առաքելյանը: 60757773 1293824220782268 696394763401691136 oՀուշամրցաշարը ամփոփվեց Անդրանիկ Առաքելյանի ելույթով, ով իրենց ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց իրենց հայրիկի անվան հուշամրցաշարի կազմակերպիչներին, հիշեց բոլոր այն մարզիչների անունները, ովքեր, ի դեմս Սերյոժա Առաքելյանի, մեծ ավանդ են ունեցել Սիսիանի տարածաշրջանում սպորտի զարգացման գործում և մաղթեց, որպեսզի հաջորդ տարի հուշամրցաշարին ավելի շատ թիմեր մասնակցեն:
Հուշամրցաշարի եզարափակիչ խաղերի բոլոր լուսանկարները՝ sisian-info ֆեյսբուքյան էջում:

Add comment


1