Main content

IMG 3539Հունիսի 7-ին Սիսիանում մեկնարկեց Հանրապետության տոնին նվիրված ֆուտբոլի մրցաշարը, որը կազմակերպվել է Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ։

Մրցաշարին  մասնակցում են համայնքի բնակավայրերի, մարզադպրոցների և այլ կազմակերպությունների թիմեր՝ առանց տարիքային սահմանափակման: Նախապես հայտագրվել են 14 թիմեր։ Մրցաշարում գործում է օլիմպիական կարգը՝ պարտվող թիմը դուրս է մնում հետագա պայքարից: Անցկացման կարգն ու բոլոր պայմանները գործում են ՈՒԵՖԱ-ի միջազգային ֆուտբոլի կանոնակարգին համապատասխան:

Մրցաշարի ընդհանուր հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը կպարգևատրվեն Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով ու գավաթով, ինչպես նաև դրամական պարգևներով:

Բացման հանդիսավոր արարողությունը կայացավ Սիսիանի մարզադաշտում։ Ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը,  մասնակից 14 թիմերը` ամբողջական կազմով, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքապետարանի ղեկավար կազմը, ՀՖՖ ներկայացուցիչներ։ Պարային բեմադրություններով ելույթ ունեցան Գրանդ պարային համույթի սաները:
Նախօրեին կազմակերպվել էր վիճակահանություն` թիմերի ավագների, կազմակերպիչների, մրցավարների և ՀՖՖ ներկայացուցչի մասնակցությամբ, որոշվել էր մրցաշարի առաջին փուլի հանդիպումները և ժամանակացույցը։ Առաջին օրվա հանդիպումները և արդյունքները հետևյալն են.

  • Դելտա / Իշխանասար/ -Դարբաս-Շամբ, 3:2
  • Սիսիանի համայնքապետարան-Հացավան, 11:2
  • Շաքի-Սիսիանի մարզադպրոց. 8:0
  • Աղոթարան / Բռնակոթ/ -Ոստիկանություն, 6:1

    Մրցաշարի երկրորդ օրը` հունիսի 8-ին, կկայանան հետևյալ հանդիպումները.
  • ժամը 10:00-ին- Կայծակ / Թասիկ /-Սալվարդ
  • ժամը 11:30-ին - Կարհաս /Սիսիան / - Ախլաթյան
  • ժամը 18:30-ին- Ույծ-Անգեղակոթ

    Առաջին փուլի ամփոփումից հետո նորից կկազմակերպվի վիճակահանություն և կորոշվեն երկրորդ փուլի խաղացող զույգերը։
    Մրցաշարի առաջին օրվա բոլոր լուսանկարները՝ sisian-info ֆեյսբուքյան էջում
    IMG 3121IMG 3107IMG 3119IMG 3128IMG 3173IMG 3130IMG 3134IMG 3138IMG 3141IMG 3143IMG 3146IMG 3149IMG 3153IMG 3155IMG 3156IMG 3160

Add comment


1