- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հուլիսի 15-ից 18-ը, «Գործենք միասին» ծրագրի շրջանակներում, Սիսիանում անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար:
Ծրագիրը ֆինանսավորվում է Սիսիանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար»* ծրագրի կողմից: Մրցաշարին մասնակցում էին Սիսիան քաղաքը և համայնքի տարբեր բնակավայրերը ներկայացնող 14-30 տարեկան 26 երիտասարդներ: Մրցաշարի եզրափակիչ խաղերին ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նա իր ելույթում շնորհավորեց համայնքում ևս մեկ սպորտային մրցաշար հաջողությամբ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, մասնակիցներին և մրցավարներին:
Աղջիկների և տղաների խմբերում մրցանակային երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին համայնքի ղեկավարի պատվոգրերով ու դրամական պարգևներով: Առաջին հորիզոնականում էին Սիսիանից Արմեն Վազգենյանը և Բռնակոթից Սոնա Սուլեյմանյանը:
Երկրորդ պատվավոր հորիզոնականում Աղիտու բնակավայրը ներկայացնող Նորայր Ղազարյանն էր և Բռնակոթից Գրետա Սուլեյմանյանը: Երրորդ հորիզոնականում էին Նորավան բնակավայրից Արփինե Արզումանյանը և Որոտնավանից Գառնիկ Հակոբջանյանը: Հատուկ շնորհակալագրերի ու նվերների արժանացան նաև մրցավարներ Անդրանիկ Սուլեյմանյանը և Մհեր Հակոբյանը: Բռնակոթը ճանաչվեց որպես մրցաշարի ամենաակտիվ մասնակից բնակավայր:
___________________________________________________
* «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ.) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
#Սիսիան համայնքը ես եմ#EU4Youth#UP4Change#EU4Armenia#SavetheChildren#OXYGEN#WVYouth
Add comment
1