Main content

IMG 8801 копияԱյսօր Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա Համահայկական 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի նաև Սիսիանի համայնքի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ:

Մրցումային 3 օրերը կանցկացվեն Արցախում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Սիսիանից խաղերին կմասնակցեն վոլեյբոլի աղջիկների թիմը և շախմատիստները: 
Համահայկական խաղերն անց են կացվում չորս տարին մեկ անգամ /մինչև համահայկական երրորդ խաղերն այն անցկացվում էր երկու տարին մեկ անգամ/: Այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը: Առաջին անգամ բացման արարողությունը կատարվում է Արցախում՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնություն նշանաբանով, որն ըստ էության միասնականության, համերաշխության կոչ է ուղղված համայն հայությանը: Սիսիանցի մարզիկները մեկնեցին` խոստանալով վերադառնալ հաղթանակած։
HAM

Add comment


1