Main content

marzakan1ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի մարզերում և Արցախի հանրապետությունում իրականացվող ամենամյա մարզական փառատոնը Սիսիանի խոշորացված համայնքում այս տարի կազմակերպված հերթական սպորտային միջոցառումն էր:

Սեպտեմբերի 20-ին Սիսիանի մարզադաշտում կայացավ փառատոնի բացման արարողությունը, հավաքվել էին հարյուրից ավելի մարզիկներ՝ համայնքի մարզական կազմակերպություններից, հանրակրթական դպրոցներից և բնակավայրերից: Սիսիանի համայնքապետարանի կողմից սպորտի զարգացման և մասսայականացման ուղղությամբ մշտապես ձեռնարկվել և իրականացվում են գործուն քայլեր: 2019 թվականին համայնքի բնակավայրերի, կազմակերպությունների, մարզական կառույցների և անհատների մասնակցությամբ կազմակերպվել են վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և շախմատի համայնքային մրցաշարեր, ֆուտբոլային ընկերական հանդիպումներ: Ամենամյա մարզական փառատոնը, նախորդ բոլոր միջոցառումների նման, համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր բարձր մակարդակով: Ընդգրկված էին յոթ մրցակցային մարզաձևեր, որոնցից մինի ֆուտբոլը և մասսայական վազքարշավը անցկացվեց Սիսիանի մարզադաշտում: Բազկամարտ և կշռաքարի բարձրացում մարզաձևերը ներկայացնող պատանիները իրենց ուժերը չափեցին Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում: Նարդու և շախմատի մրցումները անցկացվեցին Սիսիանի շախմատի դպրոցում, իսկ ըմբշամարտիկների մրցապայքարը կայացավ Շաքի բնակավայրում:

Սեպտեմբերի 23-ին մարզական փառատոնի փակման արարողության ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մրցումներում առանձին մարզաձևերից առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված մասնակիցները արժանացան հավաստագրերի, առաջին տեղերը գրաված մարզիկները նաև մարզահագուստ նվեր ստացան: Հանրապետությունում փառատոնի ընդհանուր արդյունքները կամփոփվեն նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, կորոշվի հաղթող քաղաքների եռյակը:marzakan6marzakan4marzakan5marzakan2marzakan3

Add comment


1