- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հարգելի մարզիկներ և մարզասերներ, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, ս.թ դեկտեմբերի 10-ից 13-ը Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի զոհված ազտամարտիկ Արշակ Գրիգորյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշար:
- Հուշամրցաշարի մասնակցության նախնական հայտերը կարող եք ներկայացնել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժին մինչև ս/թ դեկտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն:
- Անվանական հայտերը ներկայացվում են վիճակահանության ժամանակ:
- Վիճակահանությունը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում ս/թ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին:
- Խաղերն անցկացվելու են երեք խաղափուլերով:
- Հուշամրցաշարի մասնակից թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի և հանդես կգան շրջանաձև համակարգով:
- Ենթախմբերում առաջատար տեղեր զբաղեցրած թիմերը կմրցեն մրցանակային տեղերի համար:
- Մրցաշարի ընդհանուր հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը կպարգևատրվեն Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթով, ինչպես նաև դրամական պարգևներով:
- Հայտն ուշացնելու դեպքում թիմը զրկվում է հուշամրցաշարի մասնակցությունից:
Add comment
1