Main content

IMG 522310 տարվա դադարից հետո Սիսիանում նորից անցկացվում է զոհված ազատամարտիկ Արշակ Գրիգորյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարը: Ավանդույթը վերականգնվել է Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ: Մրցաշարը մեկնարկեց դեկտեմբերի 10-ին՝ Արշակ Գրիգորյանի մահվան 27-րդ տարելիցի օրը:

Արթուր Սարգսյանը,  Սիսիանի զորամասի հրամանատար Վազգեն Հակոբյանը, մրցաշարի մասնակից բնակավայրերի վարչական ղեկավարներն ու թիմերի ավագները այցելեցին ազատամարտիկի տուն, ծաղիկներ խոնարհեցին բակում կառուցված հուշաղբյուրին, եղան նրա՝ թանգարանի վերածված փոքրիկ սենյակում, որտեղ ծնողները սուրբ մասունքի նման պահում են Արշակի իրերը, լուսանկարներն ու մեդալները, սեղանի անկյունում  դրված էր նաև վոլեյբոլի մրցաշարի փոխանցիկ գավաթը, որը եղբայրը՝ Արմեն Գրիգորյանը, հանձնեց համայնքի ղեկավարին ու թիմերի ավագներին: Այցելություն կատարվեց նաև պանթեոն, հարգանքի տուրք մատուցվեց Արշակի ու նրա զինակից ընկերների հիշատակին:
Մրցաշարի խաղերը մեկնարկեցին բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին նաև Արշակի ծնողներն ու հարազատները:  Մասնակցության հայտ են ներկայացրել 10 թիմեր՝ «Զորամաս»,«Ագրարային», «Շամբ», «Վաղատին», «Սիսիան», «Շաքի», «Մարզադպրոց», «Տոլորս», «Ֆուտբոլի դպրոց», «Նորավան»: Մրցաշարի առաջին օրն ընթացան հետևյալ հանդիպումները.
Զորամաս-Ագրարային 2:0
Շամբ-Վաղատին 2:0
Սիսիան-Շաքի 2:0
Մարզադպրոց-Տոլորս 2:0
Մրցաշարի հաջորդ փուլի խաղերը տեղի կունենան դեկտեմբերի 13-ին՝ Սիսիանի մարզադպրոցում, ժամը 13:00-ին հետևյալ դասավորությամբ՝
Վաղատին-Զորամաս
Տոլորս-Նորավան
Շաքի-Ֆուտբոլի դպրոց
Նորավան-Մարզադպրոց
Սիսիան-Ֆուտբոլի դպրոց
«Ագրարային» թիմը հրաժարվել է մրցապայքարից: Կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 14-ին և 15-ին:
Մրցաշարի ընդհանուր հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը կպարգևատրվեն Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթով, ինչպես նաև դրամական պարգևներով՝ 
1-ին տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 70.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ
Մրցաշարի անցկացման ծախսերը հոգում է Սիսիանի համայնքապետարանը:

ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ sisian-info ֆեյսբուքյան էջում
IMG 5148IMG 5154IMG 5169IMG 5198IMG 5234IMG 5242IMG 5226IMG 5250




Add comment


1