Main content

80004064 1476439062520782 851158283505893376 oԱրշակ Գրիգորյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի շրջանակներում թիմերի մրցապայքարն ընթացավ 4 օր: Մասնակցության հայտ էին ներկայացրել 10 թիմեր՝ «Զորամաս»,«Ագրարային», «Շամբ», «Վաղատին», «Սիսիան», «Շաքի», «Մարզադպրոց», «Տոլորս», «Ֆուտբոլի դպրոց», «Նորավան»: Դեկտեմբերի 16-ին կայացան մրցաշարի եզրափակիչ հանդիպումներն ու փակման հանդիսավոր արարողությունը:

79773946 1476438392520849 1045873537857880064 oԵրրորդ տեղի համար պայքարեցին Սիսիան և Զորամաս թիմերը, հանդիպումն ավարտվեց Զորամասի հաղթանակով, իսկ առաջին և երկրորդ տեղերի համար պայքարն ընթացավ Մարզադպրոց և Շամբ թիմերի միջև: Ինչպես 11 տարի առաջ, այս անգամ ևս Շամբը հռչակվեց հուշամրցաշարի չեմպիոն: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ: 78139179 1476437582520930 4522577232425648128 oՀամայնքի ղեկավարը շնորհավորեց հաղթող թիմերին և շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը՝ Շամբ, Մարզադպրոց, Զորամաս, պարգևատրվեցին Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթով, ինչպես նաև արժանացան դրամական պարգևների:80365031 1476438835854138 6396035743533236224 oՄիջոցառմանը պարային և երաժշտական ելույթներով հանդես եկան Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և երաժշտական դպրոցի սաները: Հուշամրցաշարի ավարտին հաղթող թիմը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ, փոխանցիկ գավաթը հանձնեց Արշակ Գրիգորյանի ընտանիքին:

Add comment


1