Main content

c44e467a77677c9d16b9672fed07adaaԻ գիտություն Սիսիան քաղաքի հողօգտագործողների տեղեկացվում է, որ հողոգտագործողների միջոցով մկնասպան կրծողների դեմ գրավչանյութով պայքարի միջոցառումների իրականացման համար Սիսիանի համայնքապետարանում առկա է «ԲՐՈՄԱԴԻԱԼՈՆ» տեսակի թունանյութ: Խնդրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականներով և անձնագրով դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին՝ միջոցառումն իրականացնելու համար թունանյութ ստանալու նպատակով:

 

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

Դաշտամկների դեմ արդյունավետ քիմիական պայքար կարելի է կազմակերպել գարնանը և աշնանը, երբ դաշտերը զերծ են փարթամ բուսականությունից և բնանցքերը տեսանելի են:

Թունավորված գրավչանյութի պատրաստման տեխնիկան

1կգ գրավչանյութ պատրաստելու համար օգտագործվում է 20մլ թունանյութ՝ ավելացնելով 3-4% գրավչանյութի հաշվարկով շաքար կամ 3% չզտված բուսական յուղ: Գրավչանյութի համար օգտագործվում է մաքրված ցորեն, ձավար, հատիկավոր համակցված կեր և այլն:

Օգտագործման եղանակը

Մկնանման կրծողներով վարակված տեղերում գրավչանյութը տեղադրել 10-15գրամ: Տարածությունը պահպանել 2-15մ՝ կախված կրծողների բների քանակից:

Անվտանգության կանոններ

1. Գրավչանյութը պատրաստելիս և օգտագործելիս անհրաժեշտ է պատշաճ կիրառել նախազգուշական և անվտանգության միջոցառումները:

2. Թունավորված գրավչանյութի հետ աշխատողները պետք է ապահովված լինեն համապատասխան արտահագուստով, պաշտպանիչ դնչակալով, ռետինե ձեռնոցներով, որոնք կբացառեն թունավորված գրավչանյութի շփումը մաշկի հետ:

Սիսիանի համայնքապետարան

Add comment


1