Main content

 640x473ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱՆ Է՝ Իմ արոտը
Մրցույթի հիմնական նպատակն է ցույց տալ արոտների դերը և կարևորությունը, ինչպես նաև հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակները երեխաների աչքերով:


Մրցույթի շրջանակներում ակնկալվում է երեխաների վառ երևակայության և պատկերացման միջոցով վերհանել հետևյալ հիմնախնդիրները արոտի վերաբերյալ՝
✅Արոտը որպես շրջակա միջավայրի կարևոր տարր
✅Արոտի խնայողաբար և ճիշտ օգտագործումը թույլ է տալիս պահպանել արոտը և նրա բարիքները հետագա սերունդների համար
✅Արոտը և անասնապահությունը

‼️Մրցույթը կազմակերպվում է Սիսիանի համայնքապետարանի կողմից իրականացվող «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավի շրջանակներում: Արշավն իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրագործվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» ֆինանսավորմամբ:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 7-14 տարեկան բոլոր ցանկացողները, ովքեր բնակվում են համայնքում:

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ՝
Երեխաները ազատ ոճով նշված թեմաների շրջանակներում նկարում են մեկ կամ մի քանի նկար և տեղադրում են Ֆեյսբուք սոցիալական ցանցում (ցանկացած օգտատիրոջ էջում) պահպանելով հետևյալ կանոնները:
‼️ԿԱՐԵՎՈՐ Է հրապարակման մեջ պատմել տվյալ նկարի մասին և նշել հետևյալ տեղեկատվությունը՝
✅Հեղինակի անուն, ազգանուն
✅Բնակավայր
✅Տարիք
ՊԱՐՏԱԴԻՐ ԱՎԵԼԱՑՆԵԼ #ԻմԱրոտըՍիսիան, որպեսզի հնարավոր լինի կազմակերպիչներին Ֆեյսբուքում գտնել նկարը
Նկարի հրապարակումը պետք է լինի տեսանելի բոլորի համար (доступно всем, public)
Նկարի օրիգինալ տարբերակը անհրաժեշտ է պահպանել՝ հետագայում անհրաժեշտության դեպքում համայնքին տրամադրելու համար:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
✅ընտրված թեմային համապատասխանություն
✅ընտրած գաղափարի կարևորություն
✅նորարարական և կրեատիվ մոտեցում

‼️ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ օգոստոսի 7, 2020թ
Մրցույթը կամփոփվի օգոստոսի 12-ին, երբ կընտրվեն հաղթող 3 նկարները: Հաղթող նկարների հեղինակները կստանան նվեր համայնքի կողմից:
Բոլոր նկարները կհրապարակվեն sisian-info Ֆեյսբուքյան էջում:
Հարցերի դեպքում գրեք sisian-info Ֆեյսբուքյան էջին:

Add comment


1